ԱՄՆ կապի դաշնային հանձնաժողովի ղեկավար Աջիթ Պայը առաջարկում է SpaceX-ին համացանցի բարձր արագությամբ ծառայությունների մատուցման հասանելիության թույլտվություն տալ՝ ցածր ուղեծրային արբանյակների խմբավորման միջոցով, հաղորդում է Hightech-ը:
Իլոն Մասկի ընկերությունը մտադիր է օգտագործել նոր արբանյակային տեխնոլոգիաները, որոնք այլ պրովայդերներ դեռ չեն կիրառում: Պայը հույս ունի, որ SpaceX-ը համացանցով կապահովի ԱՄՆ առավել հեռավոր բնակավայրերի բնակիչներին եւ կկարգավորի թվային անհավասարության խնդիրը երկրում եւ կդառնա նաեւ համաշխարհային համացանցային մատակարար:
Այս շաբաթ՝ փետրվարի 17-ին, SpaceX-ը ուղեծիր կուղարկի Microsat 2a եւ 2b առաջին փորձնական արբանյակները համացանցի փոխանցման համար:
Հետագա տարիներին Մասկի ընկերությունը նախատեսում է ուղեծիր ուղարկել ավելի քան 11.000 արբանյակների «համաստեղություն»:
ԱՄՆ շատ շրջաններում համացանցի ծածկույթ չկա: Reuters-ի տվյալներով, 14 միլիոն ամերիկացիների գյուղական վայրերում եւ հնդկացիների ցեղերի հողում ապրող 1,2 միլիոն ամերիկացիների համար հասանելի չէ նույնիսկ ցածր արագությամբ բջջային համացանցը:




























