Ավստրալիան ԱՄՆ-ից հետո մեղադրել է Ռուսաստանին հաքերային հարձակման մեջ «NotPetya» վիրուսի կիրառմամբ, հաղորդում է The Australian-ը։
«Հիմք ընդունելով ավստրալիական հետախուզության տվյալները եւ ԱՄՆ-ի եւ Միացյալ Թագավորության իշխանությունների հետ խորհրդակցելուց հետո՝ Ավստրալիայի կառավարությունը եկել է այն եզրահանգման, որ Ռուսաստանը սատարել է այս միջադեպի պատասխանատուներին», —նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Սպիտակ տունն էր մեղադրել Ռուսաստանին «NotPetya» վիրուսի կիրառմամբ կիբերհարձակման մեջ։




























