Դաքար բազմօրյա ավտոարշավի վեցակի հաղթող Վլադիմիր Չագինի Կամազի հաղթանակով Արգենտինայում մեկնարկեց Դաքար-2011-ի բեռնատարների պայքարը:  

Մոտոցիկլ դասում առաջին փուլից հետո առաջատարը պորտուգալացի Ռուբեն Ֆարիան է` ԿՏՄ-ից: Կվադրոցիկլների պայքարում առաջին տեղը զբաղեցնում է չեխ Յոզեֆ Մախաչեկը` Յամահայից: Մարդատար ավտոմեքենայով առաջին փուլում հաղթեց հռչակավոր իսպանացի Կառլոս Սայնսը` Ֆոլքսվագենով:

Դաքար բազմօրյա ավտոարշավն առաջին անգամ անցկացվել է 1978-ին` ֆրանսիացի մոտոարշավորդ Տյերի Սաբինի ջանքերով: Մեկնարկը տրվեց Փարիզում եւ ավարտվեց Սենեգալի մայրաքաղաք Դաքարում: Աֆրիկայում տիրող անկայուն իրավիճակի պատճառով 2008-ին ավտոարշավը չանցկացվեց, իսկ 2009-ից տեղափոխվեց Հարավային Ամերիկա` Արգենտինա, Չիլի:

33-րդ անգամ անցկացվող Դաքարն այս տարի կավարտվի հունվարի 16-ին Բուենոս Այրեսում: