2010 թվականին Հայաստանում դոլարը դրամի նկատմամբ արժեզրկվել է 3,82 տոկոսով՝ 377,89 դրամից հասնելով 363,44 դրամի:
ԱՊՀ երկրների շարքում ամենաթույլ արժույթն ունի Ուզբեկստանը, որտեղ ազգային արժույթն արժեզրկվել է 8,509 տոկոսով՝ 1.511,4 սումից հասնելով 1.640 սումի: Երկրորդ տեղում Ղրղըզստանն է, որտեղ ազգային արժույթն արժեզրկվել է 6,82 տոկոսով (44,0917 սոմից հասնելով 47,0992 սոմի): Այնուհետեւ գալիս է Բելառուսը՝ 4,79 տոկոսով (2.863 ռուբլուց հասնելով 3.000 ռուբլու):
2009 եւ 2010 թվականների դեկտեմբերի 31-ին արժույթների փոխարժեքների վերլուծության համաձայն, ռուսական ռուբլին դոլարի նկատմամբ արժեզրկվել է ընդամնեը 0,77 տոկոսով (30,2442 ռուբլուց հասնելով 30,4769 ռուբլու): Անգամ Տաջիկստանի ցուցանիշն ավելի բարվոք է, որտեղ ազգային արժույթն արժեզրկվել է 0,73 տոկոսով:
Չի փոխվել Թուրքմենստանի արժույթի փոխարժեքը՝ 2,85 մանաթ: Ուկրաինայում դոլարը պաշտոնապես արժեզրկվել է 0,29 տոկոսով (7,985-ից հասնելով 7,9617 գրիվենի): Ղազախստանում դոլարի արժեզրկումը կազմել է 0,58 տոկոս, Ադրբեջանում՝ 0,65 տոկոս (0,8031-ից հասնելով 0,7979 մանաթի), իսկ Հայաստանում՝ 3,82 տոկոս (377,89 դրամից հասնելով 363,44 դրամի):




























