Վերջին տարիներին սպասվում է ծածկագրված վիրուսների աճ։  NEWS.am թղթակցի հետ զրույցում այսպիսի կանխատեսում է կատարել  «Կասպերսկու լաբորատորիայի» վերլուծաբան եւ նախավաճառքային աջակցության բաժնի ղեկավար Բուլատ Սիրաեւը «Հայացք ֆինանսական անվտանգության» թեմայով սեմինարից հետո:

Նրա խոսքով՝ 2017 թվականը ցույց է տվել, որ ծածկագրվող վիրուսների  քանակը աճում է՝ WannaCry, EXPetr, BadRabbit հարձակումները կազմակերպությունների համար լուրջ հետեւանքներ են ունեցել:

«Ընկերությունները պետք է ավելի լուրջ մոտեցում ցուցաբերեն կիբերանվտանգության միջոցառումների նկատմամբ՝ օպերացիոն համակարգերի տեղադրման եւ դրանց օգտագործման եւ, ընդհանրապես, պատշաճ կերպով  տեղեկատվական անվտանգության գործընթացը կազմակերպելու առումով»,-նշել է Բուլատ Սիրաեւը:

Այդ նպատակով, նշել է նա, անհրաժեշտ է պարբերաբար ստուգել օպերացիոն համակարգերը եւ բացահայտել ակտուալ սպառնալիքները:

Օգտատերերին, որոնք տնից են օգտվում,  պարզապես պետք է տեղադրել հակավիրուսային ծրագիր եւ ավելի ուշադիր լինել այն համացանցային աղբյուրներին, որոնք այցելում են: