Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի բնակիչ, ոմն Վիտալի Նիկիշինը հունվարի 1-ից փորձարկում է սկսել`պարզելու, թե ինչպես կարելի է ապրել նվազագույն սպառողական զամբյուղով, հաստատված ՌԴ Սվերդլովսկի մարզում: Ներկայումս այդ մարզում նվազագույն զամբյուղը կազմում է ամսական 2632 ռուսական ռուբլի:

2010թ. դեկտեմբերին տեղական պատգամավորները ընդունել են առաջիկա հինգ տարվա նվազագույն սպառողական զամբյուղի մասին օրենքը: Ըստ այդ օրենքի` ամեն տարի աշխատունակ ցանկացած մարդ պետք է օգտագործի 95 կգ կարտոֆիլ, 137 կգ հաց, 39 կգ միս, 17 կգ ձուկ, 200 հատ ձու: Սպառողական զամբյուղում 100-ից ավելի տեսականի կա:

Հայաստանում նման վտանգավոր փորձարկման դեռ ոչ ոք չի գնացել: Բանն այն չէ, որ էնտուզիաստներ չեն լինի: Ուղղակի մեր «զամբյուղով» ապրելու շանսեր գրեթե չկան: