Իսրայելը կշարունակի Սիրիայում գործել Իրանի դեմ, եթե Թեհրանը շարունակի պնդել այնտեղ իր ռազմական ներկայությունը։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշի հետ հանդիպման ընթացքում ՝ Անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովի շրջանակում, հայտնել է JPost-ը։

«Իրանը չպետք է այնտեղ ռազմական կայաններ կառուցի։ Մենք դիմակայելու ենք դրան»,- ասել է նա։ Ինչ վերաբերում է Հոլանի բարձունքներին, Նեթանյահուն ասել է, որ այդ տարածքը «մեկընդմիշտ Իսրայելլինը կմնա»։

Նեթանյահուն փետրվարի 19-ին համաժողովում ելույթ է ունենալու, ակնկալվում է, որ նրա ելույթի հիմնական թեման Սիրիայում Իրանի ներկայությունն է լինելու։