Պամելա Անդերսոնը եզրափակիչ ներկայացումից հետո վերադառնում էր Լոնդոն Լիվերպուլից, որտեղ նա խաղում էր «Ալադդին»-ում: Երիտասարդը բռնել է նրա վզից այն պահին, երբ դերասանուհին մտնում էր Լիվերպուլ քաղաքի երկաթուղային կայարանում կանգնած գնացքի վագոն:
Անհապաղ արձագանքել է ոստիկանությունը, եւ հարձակվողը ներկայումս ձերբակալված է: Նրա անունը չի բացահայտվում:
BBC-ի փոխանցմամբ, Անդերսոնը ֆիզիկապես չի տուժել, սակայն նյարդային ցնցում է տարել:





























