Ռուսաստանի ժողովրդական արտիստ Յուրի Յակովլեւը տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է Life News-ը:
Դերասանի որդու` Անտոնի խոսքով, Յակովլեւը իրեն վատ է զգացել ամանորյա տոներից հետո: կանչով ժամանած բժիշկները սրտի նոպա են ախտորոշել եւ 82-ամյա դերասանին տեղափոխել են կենտրոնական կլինիկական հիվանդանոց: Բժիշկները խոտանում են բուժել նրան: Յակովլեւը ստիպված է լինելու հիվանդանոցում մի քանի օր անցկացնել:





























