Facebook-ը գործարք է կնքել 500 մլն դոլարի չափով, ինչի շնորհիվ կայքի գինը կաճի մինչեւ 50 մլրդ դոլարի` այդկերպ գերազանցելով նման խոշոր ընկերությունների, ինչպես eBay, Yahoo եւ Time Warner պորտալների արժեքն է:

Facebook-ը 500 մլն է ներդրել ամերիկյան ներդրումային Goldman Sachs բանկի եւ ռուսական Digital Sky Technologies ընկերության հետ գործարքի շնորհիվ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով New York Times-ը:

Ըստ պայմանագրի կետերի`  Goldman Sachs-ը սոցիալական ցանցում 450 մլն դոլար է ներդնելու, իսկ Digital Sky Technologies-ը, որն արդեն կես միլիարդ ներդրել էր, գործարքի համար կհատկացնի 50 մլն դոլար: Ընդ որում, ամերիկյան բանկն իրավունք ունի ռուսական ընկերության վաճառելու իր բաժնետոմսերի մի մասը` մինչեւ 75 մլն դոլար արժեքով:

Facebook-ի, Goldman Sachs-ի եւ Digital Sky Technologies-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններ անել գործարքի վերաբերյալ: