Վրաստանում վետերանները վրանային ավան են խփել եւ հացադուլ են հայտարարել Թբիլիսիի Ընկած զինվորների հուշահամալիրի մերձակայքում:
Ակցիան, որ սկսվել էր 2010թ դեկտեմբերի 27-ին եւ շարունակվել անգամ ամանորյա գիշերը, կասեցվել է հունվարի 3-ին` վրացական ոստիկանության կողմից: Այսօր կեսօրին մոտ հարյուր ոստիկաններ ուժով դուրս են մղել վետերանների խմբին համալիրից:
«Ինտերֆաքսի» փոխանցմամբ, ակցիայի մասնակիցներն ավելի ուշ պատմել են, որ ոստիկանությունը ակտիվ գործողությունների է անցել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ավտոշարասյան անցնելուց մեկ ժամ անց:
Հացադուլավորները պահանջում էին բարելավել իրենց սոցիալական պայմանները, մասնավորապես հասցնել իրենց թոշակները նվազագույն սպառողական զամբյուղին:





























