Աֆրիկացի տասնյակ ապօրինի ներգաղթյալներ զոհվել են` փորձելով նավակներով հասնել Արաբական թերակղզու ափին:

Երկու նավերը, որոնցով ներգաղթյալները Աֆրիկայից մեկնում էին Ասիա, հարմարեցված էին բաց ծովում նավարկելու համար եւ շրջվել են փոթորկի ժամանակ:

Անհետ կորածների մեծ մասը Էթովպիայի քաղաքացիներ են, եղել են նաեւ սոմալեցիներ. Երեքին հաջողվել է փրկել եմենյան պարեկային մոտորանավակով: Որոնումները շարունակվում են, հաղորդում է BBC News-ը:

Փոթորկի ժամանակ անհետ կորածների հստակ թիվն անհայտ է: Ականատեսների վկայությամբ` նավակներից մեկում 46, մյուսում` 35-ից 40 մարդ է եղել: