ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանն ընդունել է աշխատանքային այցով Երեւան ժամանած ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության եւ անդրազգային հանցավորության այլ դրսեւորումների դեմ պայքարի վերաբերյալ հարցեր:




























