ԱՄՆ-ն եւ նրա մի քանի դաշնակիցներ փորձում են թույլ չտալ ռուս-իրանական համագործակցությունը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար, Իրանի ԱԳՆ քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մոհամմադ Քազեմ Սաջադփուրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ամերիկացիները եւ ԱՄՆ մի քանի դաշնակիցներ փորձում են ռուս-իրանական համագործակցության հաջողություն թույլ չտալ, հաջողություն թույլ չտալ այն տեսքով, որով այն արդեն պատրաստ էր կայանալ»,- հայտարարել է Սաջադփուրը:




























