Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն մտադիր է այցելել Հարավային Կովկասի երկրներ: Լիտվայի նախագահի տարածաշրջան կատարելիք այցերի հստակ ժամկետը դեռ հայտնի չէ:
Լիտվան, որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, մտադիր է իր ներդրումն ունենալ հակամարտությունների կարգավորման գործում ԵԱՀԿ տարածքում: ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահության առաջնահերթ ուղղությունն է «սառեցված հակամարտությունների» լուծումը:





























