Ղրղըզստանի կառավարությունը նախաձեռնել է մի օրինագիծ, ըստ որի Ղրղըզական լեռնաշղթայի 4446 մետր բարձրությամբ անանուն գագաթին, որը գտնվում է Չուիսյան մարզի Մոսկովյան շրջանի Ջար-Թաշ գետի աջ վտակի աջ կողմում, կտրվի «Վլադիմիր Պուտինի գագաթ» անունը, գրում է «ԱԿԻպրեսը»:

Տվյալ օրինագիծը 2010 թվականի դեկտեմբերի 24-ին ստորագրել է Ղրղըզստանի վարչապետ Ալմազբեկ Աթամբաեւը, նախագիծը նաեւ կուղարկվի խորհրդարանի քննարկմանը:

Նշենք, որ Ղրղըզստանի Տյան-Շանի գագաթներից մեկը կրում է Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի անունը: