Վրացական լրատվամիջոցները, վկայակոչելով Ֆրանսիայում ապրող վրացիներին, գրում են, որ Ֆրանսիայի մանրածախ ցանցերում վրացական բրենդները վաճառվում են հայկական արտադրանքի անվան տակ:
Մասնավորապես, «Սապերավի» գինին իրացվում է որպես հայկական սպիրտային ըմպելիքների թանկ ապրանքանիշ: Որպես «հայկական հրաշք» է վաճառվում վրացական չուրչխելին, որպես հայկական հաց` վրացական ազգային վառարանի «տոնե» հացը, հայկական «խաչատուրյանի» անվան տակ վաճառվում են ավանդական վրացական խաչապուրին եւ այսպես շարունակ, գրում է «Վզգլյադը»: Լրատվամիջոցները պնդում են, որ այդ ապրանքները վաճառվում են Փարիզի, Լիոնի, Բորդոյի, Ստրասբուրգի, այսպես կոչված, ռուսական սուպերմարկետներում:
Նշվում է, որ նմանօրինակ վիճակ է նաեւ ԱՄՆ-ում, որտեղ, օրինակ, վրացական հանքային «Բորժոմի» ջուրը վաճառվում է որպես Հայաստանի արտադրանք:
Ի դեպ, վրացական 18 բրենդներ, այդ թվում «Սապերավի» գինին, պաշտպանված են օրենքով:



























