Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը խնդրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` թուրք աստղագնացին ընդգրկել NASA-ի թռիչքներից մեկում: Այդ մասին ասվում է Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերից մեկում, գրում է Zman-ը:

Փոխարենը թուրք նախագահը խոստացել է ավիապարկը համալրել ոչ թե Եվրոպայում (Airbus-ի արտադրած ինքնաթիռներով), այլ ԱՄՆ-ում` Boeing-ի ինքնաթիռներով:

Այդ երկու կոնցեռների մրցակցությունը չի դադարում ոչ մի րոպե, եւ դա դիվանագիտական խարդավանքների պատճառ է դառնում: Հաշվի առնելով Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների սառեցումը, կարելի է ենթադրել, որ Թուրքիան առաջիկայում նախապատվությունը կտա Airbus-ին: