Վրաստանին ու Թուրքիային կմիացնի էլակտրահաղորդման նոր գիծը` 500 կՎտ հզորությամբ, որը շահագործման կհանձնվի 2011 թվականի վերջին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խեթագուրին:

Նրա խոսքով` ընթացիկ տարում «Էներգո-Պրո Ջորջիա» ընկերությունը կկառուցի էլեկտրահաղորդման լրացուցիչ գիծ` Սարպիից դեպի թուրքական Մյուրաթլի, գրում է bizzone.info-ն:

500 կՎտ հզորությամբ էլեկտրաղորդման գծի շինարարությունը իրականացվում է 2009 թվականից: Նախագծի արժեքը 220 մլն եվրո է, որը որպես վարկ հատկացրել են EBRD-ը, KfW-ը եւ EIB-ը: