Ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի ամենամեծ խնդիրն է, կարծում է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Նրա խոսքով, Ադրբեջանի արտաքին քաղաքականության համար գերակա է միջազգային հանրության տեղեկացումը «հայկական օկուպացիայի» իրավիճակի վերաբերյալ:

«Ցավոք, միջազգային հանրությունը, մասնավորապես ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան երեք հիմնական ուժերի կարգավիճակում բավարար ճնշում չեն գործադրում Հայաստանի վրա: Ուստի մենք պետք է ակտիվացնենք մեր բանակցությունները»,- ասել է նախարարը:

«Որպես արտգործնախարար, ես միշտ նախընտրում եմ դիվանագիտական լուծումները: Մենք փորձելու ենք օգտագործել դիվանագիտական միջոցներ խնդրի լուծման համար»,- նշել է Մամեդյարովը, բայց հավելել, որ «եթե Ադրբեջանի դեմ ռազմական միջոցներ կիրառման, լուծումը կլինի ռազմական»:

«Եթե դիվանագիտական մեթոդները արդյունք չտան, մենք պատրաստ ենք ցանկացած միջոց ձեռնարկել տարածքները ետ բերելու համար»,- ասել է Մամեդյարովը: