Թուրքիայի քրդալեզու ալիքով կայանալու է քրդերեն լեզվով երգի առաջին մրցույթը: Ժողովրդական երգերի մրցույթը կոչվում է «Երգիր քո երգը», գրում է TRT.Russian-ը:
Հայտնի են ժամկետն ու քաղաքը, որտեղ կայանալու է ընտրական փուլը: Առաջին նախնական մրցույթը կայանալու է Ստամբուլում: Բացի այդ, մրցույթին մասնակցելու իրավունք կստանան Անկարայի, Իզմիրի, Ադանայի, վանի, Դիարբեքիրի եւ Նուսայբինի, նաեւ արտերկրի` Ստոկհոլմի, Էրբիլի եւ Քյոլնի բնակիչները:




























