Դեկտեմբերի 31-ին, ժամը 21.25-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Չարենցավան քաղաքի Քոչարի փողոցում գտնվող կոշկակարի տաղավարում հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հրդեհի հետեւանքով մահացել է ներսում եղած՝ 1963 թ. ծնված Ռուբիկ Հովհաննիսյանը:
Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն:





























