Հունվարի 1-ին, ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձեռնաթաթի բազմաթիվ պատռված վերքերով իրենց մոտ բուժօգնության է  տեղափոխվել 12-ամյա Արգամ Գ.-ն:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանները պարզել են, որ տղան վնասվածքներն ստացել է նույն օրը, ժամը 00.05-ի սահմաններում, տան բակում չինական արտադրության ճայթիչը վառելիս՝ պայթյունի հետեւանքով:

Նույն օրը, ժամը 04.05-ին, հիվանդանոցից նույն բաժնում հաղորդում է ստացվել, որ ակնագնդի սալջարդով եւ քթի քերծվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 39-ամյա Գուրգեն Ա.-ն: Պարզվել է, որ նա վնասվածքներն ստացել է նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, տան բակում՝ ճայթիչի պայթյունի հետեւանքով:

Կատարվում է քննություն: