Հունվարի 3-ին մահացու ելքով վրաերթ գրանցվել Արտաշատ-Երեւան ճանապարհին` Մարմարաշեն գյուղի հատվածում:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունվարի 3-ին, ժամը19.00-ին, 1989 թ. ծնված Արթուր Հ.-ի վարած «ԵրԱԶ-762» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 54-ամյա Ազատ Առաքելյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է նախաքննություն:





























