Պակիստանի հարավ-արեւմուտքում անհայտ գրոհայինները դպրոցական ավտոբուս են պայթեցրել, ինչի արդյունքում 15 երեխաներ վնասվածքներ են ստացել: Ավտոբուսում ավելի քան 30 դպրոցականներ են եղել` զինծառայողների երեխաներ:
Պայթյունի արդյունքում տուժել են 8-ից 12 տարեկան 15 դպրոցականներ, հինգ երեխա լուրջ վնասվածքներ են ստացել, իսկ երեքի վիճակը ծայրահեղ ծանր է:
Պակիստանում գործող ահաբեկչական խմբավորումներից եւ ոչ մեկն առայժմ չի ստանձնել բարբարոսական ակցիայի պատասխանատվությունը:





























