Մարզահամերգային համալիրն այս պահին իր գործառույթների շրջանակներում իրականացնում է իր աշխատանքները: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

«Մարզահամերգային համալիրը պետության վրա բավականին թանկ է նստում, մինչ այժմ ոչ մի տեսակի առաջարկություն համալիրի հետ կապված չկա: Եթե կլինեն համապատասխան առաջարկություններ, ապա հանրությունը դրա մասին կիրազեկվի», - ասաց նա:

Հիշեցմանը, որ ժամանակին ինքն ասել էր, որ դեռ լավ ուզող չկա, լավ գին տվող չկա, նա կրկնեց իր խոսքը. «Եթե լավ ուզող լինի, այո»:

Հիշեցնենք, որ Մարզահամերգային համալիրը 2016 թվականին անցել է պետական գույքի կառավարման վարչության ենթակայության տակ: