Հունվարի 3-ին Հայաստանի մայրաքաղաքի շտապօգնության ծառայությունում 581 զանգ է հնչել:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է շտապօգնության գլխավոր բժիշկ Աննա Ժամհարյանը, զանգերի մեծ մասը կապված է եղել ճնշման, սրտային նոպաների եւ ջերմաստիճանի բարձրացման հետ:





























