Դուբայում առաջին վիլլաները, որոնք կստեղծվեն 3D տպագրության տեխնոլոգիայով, կհայտնվեն 2 ամսվա ընթացքում, հայտնում է Arabian Business պարբերականը:

Նման վիլլայի ստեղծման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները եւ գործիքները  արդեն Դուբայում են գտնվում, հայտնել են քաղաք-էմիրության քաղաքապետարանից: Նախագծի այլ մանրամասների մասին չի հաղորդվում:

Քաղաքում 2030 թվականին նոր շենքերի 25 տոկոսը «կտպագրվեն» այս ժամանակակից տեխնոլոգիայի միջոցով, ինչը կկրճատի շինարարական ծախսերը եւ ժամկետները:

Անցյալ տարվա փետրվարին Դուբայում բազավորված սթարթափերից մեկը հայտարարել էր, որ 3D տպագրության միջոցով աշխարհում առաջին երկնաքերը կկառուցի: