Այսօր՝ փետրվարի 20-ին Հայ ազգային կոնգրեսը Ազատության հրապարակում կազմակերպել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված հոբելյանական տոնական հավաք։

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, հրապարակում ներկայացվում են Շարժման տարիների լուսանկարների, պլակատներ, կարգախոսներ, կցուցադրվեն տեսանյութեր։

Կլինեն ելույթներ, կհնչի երաժշտություն եւ Շարժման շեփորը։

Տեղի կունենա պատմաբան Աշոտ Սարգսյանի՝ «Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» պատմագիտական աշխատության շնորհանդեսը։