ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 21-ին, կազմել է 480.46 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.12 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 592.36 դրամ (նվազել է 0.87 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 670.87 դրամ (նվազել է 2.37 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.49 դրամ (աճել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 255.96 դրամ, ոսկի՝ 20,696.86 դրամ, պլատին՝ 15,447.15  դրամ։

Փետրվարի 21-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: