Nate D Sanders աուկցիոնը վաճառքի է հանել Սթիվ Ջոբսի ստորագրությամբ անդորրագիրը։ Սակարկությունը սկսվում է 20 000  դոլարից, փոխանցում է Cult of Mac–ը։

2000 նոմինալով Bank of America–ի բանկային անդորրագիրը 1988 թվականին է թողարկվել։ Անդորրագրի վրա երեւում է Ջոբսի ստորագրությունը, իսկ անդորրագիրը ստացողը Թինա Ռեդսեն է՝ Ջոբսի նախկին ընկերուհին։ Սակարկությունները կմեկնարկեն ուրբաթ օրը։