Արագածոտնի մարզում այսօր՝ փետրվարի 21-ին, ավտովթարի հետեւանքով Երեւանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց է տեղափոխվել 1 տարեկան երեխա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը: Նա նշեց, որ երեխան ունի գանգուղեղային վնասվածքներ, երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Արագածոտնի մարզում ժամը 12։50-ի սահմանում Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Ապարանի վարչական տարածքում բախվել են Lada մակնիշի 34 MT 002 համարանիշի եւ Samand մակնիշի 236 ՕF 61 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետեւանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն, որտեղից մանկահասակ երեխային տեղափոխել են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:



























