Խասավյուրտի «ամիր» 21-ամյա Ռուսլան Մակավովը սպանվել է Դազստանում հակաահաբեկչական գործողության ժամանակ:

Մյուս սպանվածների ինքնությունը եւս պարզվել է: Նրանք Մակավովի խմբի անդամներ են եղել եւ զբաղվել գործարարներից դրամաշորթությամբ, խանութների եւ այլ օբյեկտների հրդեհումներով ու պայեցումներով, որոնց տերերը հրաժարվում էին վճարել իրենց:

Հատուկ գործողությունը Խասավյուրտում դեռ շարունակվում է եւ հակաահաբեկչական գործողության ռեժիմը դեռ հանված չէ: