Մարկ Տվենի «Հեքլբերի Ֆիննի արկածները» եւ «Թոմ Սոյերի արկածները» գրքերի նոր հրատարակություններում կփոխվեն այն արտահայտությունները, որոնք կարող են վիրավորական հնչել ընթերցողների համար: Ամենայն հավանականությամբ, խոսքը գնում է «նեգր» եւ նմանատիպ այլ բառերի մասին, որոնք վերաբերում են սպիտակամորթների մոտ որպես ստրուկ աշխատող սեւամորթների մասին: «Վիրավորական» բառերը գրքերից հանելու գործով զբաղվում է Մարկ Տվենի ստեղծագործությունների մասնագետ Ալան Գրիբենը, ով ներկայումս գրողի ստեղծագործությունները նախապատրաստում է հերթական հրատարակության:
69-ամյա Գրիբենը հայտնել է, որ «Հեքլբերի Ֆիննի արկածները» գրքում «վիրավորական» բառեր օգտագործվել է 219 անգամ, իսկ «Թոմ Սոյերի արկածները» գրքում՝ 4 անգամ, գրում է Lenta.ru-ն:
Գրիբենի նախաձեռնության քննադատների խոսքով, լեզուն, որն օգտագործել է Տվենը, ներկայացնում է Ամերիկայի պատմությունը, ուստի որեւէ բառի փոփոխությունն աննպատակահարմար է:





























