Բնության պաշտպանությամբ զբաղվող ամերիկացի մասնագետները պարզում են Արկանզաս գետի ափերին ձկների զանգվածաբար սատկելու պատճառները:

Ձկների սատկելու մասին առաջին տեղեկություններն ստացվեցին դեկտեմբերի 30-ին, իսկ արդեն հաջորդ օրը դեպքի վայր ժամանեցին կենսաբանները: Ընդհանուր առմամբ, սատկել է 100 հազար ձուկ: Մի քանի ձկներ ուղարկվել են Արկանզասի համալսարան՝ հետազոտությունների համար:

Գիտնականները կարծում են, որ ձկների սատկելու պատճառ կարող է լինել հիվանդությունը, սակայն դեռ պարզ չէ, թե ինչ հիվանդություն: Նրանց խոսքով, դա պայմանավորված չէ շրջակա միջավայրի աղտոտվածությամբ, քանի որ այդ դեպքում շատ ավելի մեծ քանակությամբ ձկներ կսատկեին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արկանզաս նահանգում հունվարի 2-ի գիշերը ավելի քան հազար սեւ կեռնեխներ բառացիորեն ծածկել էին երկինքը: