«ԱԼՄ հոլդինգ»-ի սեփականատեր Տիգրան Կարապետյանի գլխավորած ժողովրդական կուսակցությունը հունվարի 7-ին հանրահավաք է անցկացնելու Մատենադարանի հարակից տարածքում:
Հանրահավաքի կարգախոսն է. «Ո՜չ անարդարությանը, ո՜չ կամայականությանը, ո՜չ մենաշնորհին, ո՜չ բռնապետությանը»: Հանրահավաքի իրազեկուը Երեւանի քաղաքապետարանի կողմից ընդունվել է ի գիտություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ժողովրդական կուսակցության մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշմամբ, ԱԼՄ հեռուստաալիքը զրկվել է եթերից:





























