Իրանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորերկյա ցնցումների ուժգնությունը կազմել է 5,3 բալ: Ամբողջապես կամ մասնակիորեն ավերվել է 17 գյուղ, գրում է Mehr-ը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆարս նահանգի Էրդոքան քաղաքի մոտ: Նախնական տվյալներով, 16 մարդ վիրավորվել է:





























