Թուրքական «Մերսին Իդմանյուրդու» ֆուտբոլային ակումբում հանդես եկող ադրբեջանցի կիսապաշտպան Իլգար Գուրբանովը դատի է տվել իր արդեն նախկին ակումբին եւ շահել դատը: Ադրբեջանի ազգային հավաքականի նախկին խաղացող դժգոհ է եղել որ երկու ամիս շարունակ փող չի ստացել:
«Նրանք վճարում էին, երբ ցանկանում էին, իսկ ինձ դա դուր չէր գալիս»,- խոստովանել է Գուրբանովը: Դատարանի որոշման արդյունքում թուրքական ակումբը Գուրբանովին ազատ գործակալի կարգավիճակ է տվել: Նա ստացել է իր հասանելիք բոլոր փողերը եւ հիմա կարող է առանց խոչընդոտների տեղափոխվել որեւէ այլ ակումբ, գրում է Vesti.az-ը:
Իլգար Գուրբանովը «Մերսին Իդմանյուրդու» է տեղափոխվել նախորդ տարվա ամռանը: Այս ընթացքում նա ընդամենը մեկ խաղ է անցկացրել, որի ժամանակ վնասվածք է ստացել:




























