Երեկ՝ հունվարի 4-ին Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլ քաղաքում երեկոյան ժամը 18-ի սահմաններում Գագարին-Կաշտոնովա փողոցների խաչմերուկում անհայտ անձինք ավերել են հայկական խաչքար-հուշարձանը: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել, գրում է Analitika.at.ua-ն:

Տեղի հայ համայնքի ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ իրավապահ մարմինները խոստացել են արագ գտնել չարագործներին: