Մաքսանենգ ճանապարհով ոգելից խմիչք եւ ծխախոտ Վրաստան մտցնելու եւ վաճառելու համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Պետրոս Հարությունյանը: Նա մաքսանենգ ճանապարհով Վրաստան է մտցրել եւ վաճառել 10 հազար լարիի ապրանք, գրում է «Նովոստի Գռուզիան»:

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել «ենթաակցիզային ապրանքների ապօրինի արտադրություն, պահում, վաճառք կամ տեղափոխում» հոդվածով: Այն ենթադրում է 4-7 տարվա ազատազրկում: