Առաջին նավթատարը, որը Ռուսաստանը կապում է Չինաստանի հետ, արդեն շահագործման է հանձնվել: Սպասվում է, որ Ռուսաստանը Արեւելյան Սիբիրի տարածքով Չինաստան կառաքի տարեկան 15 մլն տոննա նավթ:
Նախագծի արժեքը կազմում է 25 մլրդ դոլար: Մինչ օրս ռուսական նավթը Չինաստան էր հասնում երկաթուղու միջոցով՝ ցիստեռններով:




























