Samsung-ը հայտարարել է ԱԻ Saram ռոբոտի ստեղծման ավարտի մասին: Ենթադրվում է, որ այն կօգտագործվի ձեռնարկություններում ծանր բեռները բարձրացնելու համար, գրում է HighTech-ը՝ հղում անելով Business Korea-ին:

Saram, որը կորեերենից թարգմանվում է որպես մարդ, արհեստական ինտելեկտով հագեցած մարդանման ռոբոտ է:

Ակնկալվում է, որ ռոբոտ մանիպուլյատորը հիմնականում կօգտագործվի գործարանային պահեստներում ծանր բեռներ բարձրացնելոււ կամ տեղափոխելու համար:

Samsung-ը արդյունաբերական ռոբոտների արտադրությամբ զբաղվում է սեփական գործարանների համար: Ընկերությունը նախատեսում է ապագայում Saram-ի ֆունկցիոնալությունը ընդլայնել վիրաբուժության մեջ կամ տանը օգտագործելու համար: Samsung- ը գրանցել է «Saram» ապրանքանիշը, սակայն նրա ներկայացուցիչները պնդում են, որ դեռ  վաղ է խոսել առեւտրայնացման մասին: