Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հիվանդության պատճառով չի մեկնել Ուրուգվայ:

Ինչպես հայտնում են դիվանագիտական աղբյուրները, Բուենոս Այրեսում գտնվող Էդվարդ Նալբանդյանը  բարձր ջերմություն ունի:

Նա Բրազիլիայում հունվարի 1-ին մասնակցել է այդ երկրի նորընտիր նախագահ Դիլմա Ռուսեֆի երդմնակալության արարողությանը, իսկ հունվարի 3-ին Բուենոս Այրեսում Նալբանդյանը հանդիպում է ունեցել Արգենտինայի ԱԳ նախարար Հեկտոր Թիմերմանի հետ:

Ուրուգվայում նախատեսված էին Նալբանդյանի հանդիպումները երկրի կառավարության անդամների եւ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ:

Հայաստանի ԱԳ նախարարը վերադարձը Հայաստանը ծրագրված է հունվարի 7-ին: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: