Հունվարի 4-ին, ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի քննչական բաժին Թումանյանի հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ ոտքերի ու ամորձիների էլեկտրահարումով իրենց մոտ է տեղափոխվել 20-ամյա Տիգրան Սամվելի Մկրտումյանը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա հիվանդանոց է տեղափոխվել Թումանյանի բարձր լարման էլեկտրաենթակայանից:
Ոստիկանության Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:



























