Այսօր՝ հունվարի 5-ի առավոտյան Վանաձորի Օգոստոսի 11-ի փողոցի 9 տնակից «Նարեկ» հիվանդանոց է տեղափոխվել 2010 թ. ծնված Հակոբ Արմենակի Գալստյանի դին:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծնողները հայտնել են, թե երեխան հանկարծամահ է եղել:

Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում այս կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում: