Հունվարի 2-ին, ժամը 14-ի մոտ Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 5-րդ կիլոմետրում «ՎԱԶ-2106» մակնիշի  37 ԼՍ 259 համարանիշի ավտոմեքենան բախվել է «Գրանդ Չերոկի» (ՋԻՓ) մակնիշի ՏՎՏ 715 համարանիշի մեքենային, որ վարում էր Վրաստանի քաղաքացի Գեորգի Շոթայի Կանդելակին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը, 53-ամյա Տիգրան Ամիրխանյանն ու նրա կինը, 51-ամյա Գոհար Ամիրխանյանը տեղափոխվել են Վանաձորի թիվ 1 հիվանդանոց, որտեղ ստացված վնասվածքներից Տիգրանը մահացել է:

Ոստիկանության Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: