Ամանորյա տոների ընթացքում Իրանի անվտանգության եւ տեղեկատվության նախարարության հետախուզության աշխատակիցները քրիստոնյաների են ձերբակալել:
Իրանի Քրիստոնեական գործակալության (Mohabat News) փոխանցմամբ, իրավապահները խուզարկություններ են իրականացրել եւ առգրավել ձերբակալվածների անձնական համակարգիչները:
Ոչ պաշտոնական տվյալներով, ձերբակալվել են 10 անձ, այդ թվում` մեկ ընտանիքի անդամներ: Պաշտոնական աղբյուրները դեռ չեն հրապարակել ձերբակալվածների անունները, սակայն Mohabat News-ն ունի այդ ցանկը, որը հրապարակելու է ստուգումներից հետո: Որոշ տվյալներով, մարդկանց ձերբակալել են քրիստոնեական քարոզի համար: Ներկայումս նրանց գտնվելու վայրն անհայտ է:
Ձերբակալվածների մեջ, ըստ ամենայնի, կան նաեւ հայեր:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 28-ին հայտնի է դարձել, որ Իրանի քրիստոնեական համայնքի 9 ներկայացուցիչներ 3 ամիս գտնվում են բանտում առանց մեղադրանքներ ներկայացնելու: Նրան ձերբակալել էին Համադանում քրիստոնեություն քարոզելու համար: Ձերբակալվածների մեջ էին նաեւ Վահիկ Աբրահամյանն ու նրա կինը` Սոնյա Քեշիշ Ավանեսյանը:





























