Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբը, ոստիկանության գլխավոր վարչությունը, բջջային օպերատորներն ու այլ ռազմավարական կարեւոր կառույցների համակարգիչները կենթարկվեն թեստային կիբերհարձակման։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Տեղեկատվական տեխնոլոգիայի եւ հաղորդակցության վարչությունը հունվարի 27-ին եւ 28-ին կիրականացնի «ազգային կիբերանվտանգության վարժանք», որի ընթացքում մի շարք կառույցների համակարգիչների դեմ կիրականացվի կիբերհարձակում՝ ստուգելու դրանց խոցելիության աստիճանը։
Թեստային կիբերհարձակման թիրախում են հայտնվել Թուրքիայի 34 կարեւորագույն ռազմավարական կառույցները։



























