Իրանցի սահմանապահները ձերբակալել են ԱՄՆ-ի մի քաղաքացուհու, որին մեղադրում են լրտեսության մեջ, հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:
IRAN Farsi պարբերականի փոխանցմամբ, կինը ձերբակալվել է Իրանի հյուսիս-արեւելքում գտնվող Նորդուզ բնակավայրում, ուր ժամանել էր Հայաստանից առանց վիզայի: Ձերբակալության պահին նրա մոտից իբր «լրտեսական սարքավորումներ» եւ հայտնաբերել, որը նա պահում էր ատամների տակ:
Ենթադրյալ ամերիկյան լրտեսուհու ձերբակալման ժամկետի եւ նրա հետագա ճակատագրի մասին չի հաղորդվում, նշում է «ՌԻԱ Նովոստին»:





























