Տուլայի ընտրական հանձնաժողովի կայքում սխալմամբ հրապարակվել է դեռ չկայացած Ռուսաստանի նախագահական ընտրությունների  մասանկցության մասին տվյալները, փոխանցում է «Մեդուզան»։  

«Ընտրություններին ընտրողների մասնակցության նախնական տվյալներ» բաժնում Տուլայի Սովետսկի շրջանում նշված է եղել 40.05 տոկոս։ Լրացված են եղել նաեւ այլ տվյալներ։

Տուլայիր երկրամասի ընտրական հանձնաժողովի նախագահի խոսքով,  դա կապված է եղել ընտրությունների նախապատրաստական աշխատանքների հետ։ «Տեղեկությունը, որը սխալմամբ տեղակայվել է կայքում, ներկայումս ջնջվել է»,–նշել է նա։

Ռուսաստանի նախագահական ընտրությունները կկայանան 2018 թվականի մարտի 18-ին։